top of page

Մեր մասին

Արարատ-Ճանշին

Շուրջ 21 տարի է, ինչ «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը  գործունեություն է ծավալում ճանապարհաշինության ոլորտում և առանձնանում իր որակյալ աշխատանքով և հաջողություններով։ Ընկերության տնօրեն Ստեփան Վարդանյանը ջանք ու եռանդ, ֆինանսական միջոցներ չի խնայում որակյալ ճանապարհաշինարարություն իրականացնելու համար։ Նրա այդ մոտեցումը բխում է ոչ միայն մարդու իր ազնիվ և սկզբունքային տեսակից, այլ նաև հայրենասեր հայի իր նկարագրից։ Ստեփան Վարդանյանի համար ամենակարևորն այն է, որ իր հայրենիքի ճանապարհները լինեն բարեկարգ, անվտանգ և դառնան տնտեսապես հզոր Հայաստանի գրավականներից մեկը։

Road Constuction

Առավելություններ

ԻՆՉՈՒ՞ ՄԵՆՔ

Շնորհիվ նորագույն տեխնիկայի և տարիների փորձի՝ մեծացել է մեր աշխատանքի ծավալը և կրճատվել է դրա իրականացման համար անհրաժեշտ ժամանակը։

«Արարատ-Ճանշին»-ի համար ամենակարևորը բարձր որակ ապահովելն է, որի համար ես ջանք, եռանդ ու միջոցներ չեմ խնայում։ Եվ հետո, ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ ճանապարհաշինությունը, օր օրի զարգացում է ապրում աշխարհում, և մենք պետք է հետևենք դրանք և գանք բարձր որակի ապահովման և կատարելագործման ճանապարհով, ինչը և անում ենք։ Եվ ես ինչ ոլորտում էլ աշխատեմ, միևնույնն է, սկզբունքներս չեն փոխվի, կարծում եմ՝ եթե որոշել ես ինչ-որ աշխատանք կատարել, ապա այն պետք է որակյալ լինի՝ եթե ոչ լավագույնը, ապա ամենալավերից մեկը հանրապետությունում։

«Արարատ-Ճանշին»-ն ունի բավականին հզոր մասնագիիտական թիմ, այլապես հնարավոր չէր լինի ապահովել աշխատանքի նման բարձր որակ։

Get an estimate for your upcoming project

bottom of page